Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի «Գենկի» դեմ խաղում (4:1) դարձավ գոլի հեղինակ՝ սահմանելով ռեկորդ, տեղեկացնում է OptaJoe-ն։
19-ամյա նորվեգացին դարձավ մինչև 21 տարեկան առաջին ֆուտբոլիստը, ով եվրոգավաթային հանդիպումներում 5 խաղ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գենկի» դեմ մեկնարկային խաղում ՝ Հոլանդը երեք գնդակ էր խփել: