«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի«Նապոլիի» դեմ խաղի արդյունքը, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Պետք է խոստովանեմ, որ «Նապոլին» ավելի վստահ խաղ ցուցադրեց և հրաշալի կատարեց իր աշխատանքը: Ես գոհ չեմ առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներից: Երկրորդ խաղակեսը նույնպես լավը չէր: Սա մեր լավագույն խաղը չէր:
Ամեն ինչ կանենք՝ փլեյ-օֆֆում հայտնվելու համար»: