Չորեքշաբթի, նոյեմբերի 27-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց 3:1 հաշվով:
«Բարսելոնայի» խփած գոլերի հեղինակներից մեկը հարձակվող Լուիս Սուարեսն էր: Այժմ ուրուգվայցին Չեմպիոնների լիգայում կատալոնացիների կազմում անցկացրած 53 խաղում 23 գոլ ունի: Դա նրան թույլ տվեց այս ցուցանիշով շրջանցել Ռիվալդոյին, ով 36 խաղում խփել է 22 գոլ: