Բրազիլիայի Ա Սերիայի 35-րդ տուրում նորընծա չեմպիոնը՝ «Ֆլամենգոն» սեփական հարկի տակ ընդունեց «Սեարային»:
«Թռչունները» տարան ջախջախիչ հաղթանակ՝ 4-1: Իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց Էնրիկեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Վիտինյոն:
Հյուրերից խաղի հաշիվը բացել էր Տիագո Գալյարդոն:
Այս հանդիպումից հետո «Ֆլամենգոն» վաստակեց 84 միավոր, և դեռ այս խաղից առաջ ապահովել էր չեմպիոնությունը: «Սեարան» 37 միավորով 16-րդն է մրցաշարային աղյուսակում: