Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Յուվենտուս» — «Աթլետիկո» խաղին (1-0) տանտերերի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացել էր նոր սանրվածքով։
Հանդիպման ավարտից հետո Ռուսաստանի հավաքականի Twitter-յան էջը լուսանկար է հրապարակել, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուն է և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։
«Միրանչուկի հետ հանդիպումից հետո պորտուգալացիներից մեկը փոխել է սանրվածքը։ Մենք ոչինչ էլ չենք ակնարկում»,-գրված է լուսանկարի նկարագրության մեջ։
После матчей с Миранчуком один португалец поменял прическу. Мы ни на что не намекаем 🤔#НашиПарни #СборнаяРоссии pic.twitter.com/cBraZF7TVE
— Сборная России (@TeamRussia) November 27, 2019
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միրանչուկը կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում»։