ՉԼ-ի գավաթի խաղարկության շրջանակում այս պահին «Յուվենտուսը» մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմի մեկնարկային կազմում է, և այս խաղը պորտուգալացու համար Եվրոգավաթներում դարձավ 175-րդը: Ռոնալդուն շրջանցեց լեգենդար Մալդինիին, որի անվան դիմաց 174 խաղ կա:
Բոլորից շատ՝ 188 խաղի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մասնակցել է իսպանացի Իկեր Կասիլյասը: