Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) նախագահ Վիտոլդ Բանկան վստահեցրել է, որ Ռուսաստանը կկարողանա անցկացնել Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի և 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում, չնայած երկրի հնարավոր հեռացմանը միջազգային մրցումներին մասնակցությունից:
WADA- ի պատկան հանձնաժողովի առաջարկությունները ներառում են Ռուսաստանի հեռացումը սպորտային խոշոր իրադարձություններից, մասնավորապես Օլիմպիական խաղերից, Պարաօլիմպիկ խաղերից, Եվրոպական խաղերից և Աշխարհի գավաթից:
Այսպիսով, պատժամիջոցները չպետք է առնչվեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի և Չեմպիոնների լիգայի եզրափակչի խաղերի անցկացմանը: