ՉԼ-ի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի 5-րդ տուրի առաջին խաղային օրը:
Լոնդոնի «Տոտենհեմը» Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին խաղակեսից հետո պարտվում էր հունական «Օլիմպիակոսին», բայց երկրորդ խաղակեսում 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց 4-2 հաշվով: Դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը: Նույն խմբում Մյունխենի «Բավարիան» 6-0 հաշվով ջախջախեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: 15 րոպեում պոկեր ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին՝ դառնալով ՉԼ-ի պատմության ամենաաարագ պոկեր ձևակերպած ֆուտբոլիստը:
«Մանչեսթեր Սիթին» Գյունդողանի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում էր Դոնեցկի «Շախտյորին»,բայց չկարողացավ պահել հաղթական հաշիվը՝ 1:1: Նույն խմբում «Ատալանտան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը:
Թուրինի «Յուվենտուսը» Դիբալայի կրակոցի շնորհիվ առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ:
Արքայական ակումբը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը ՊՍԺ-ի հետ: Բենզեմայի դուբլին փարիզյան թիմից պատասխանեցին Մբապեն ու Նեյմարը:
Այսպիսով, այս պահին փլեյ-օֆֆ են դուրս եկել ՊՍԺ-ն,«Ռեալը», «Բավարիան», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը»,«Լիվերպուլը», «Բարսելոնան», «Լայպցիգը»:
Առաջարկում ենք դիտել խաղերում խփված գնդակները: