Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում թուրքական «Գալաթասարայը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրյուգեին»: Հանդիպումը կայացել է Ստամբուլում և ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը հեղինակել է «Գալաթասարայի» հարձակվող Ադեմ Բյույուկը, որը մրցակցի դարպասը գրավել է 11-րդ րոպեին: Հանդիպման ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին, «Բրյուգեի» հարձակվող Կրեպին Դյատան հավասարեցրել է հաշիվն ու փրկել իր թիմին պարտությունից:
Դյատան գոլը տոնելիս հանել է մարզաշապիկն ու, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել դաշտից: Երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել նաև բելգիական թիմի ֆուտբոլիստ Կլինտոն Մատան:
«Գալաթասարայն» այս հանդիպումից հետո իր միավորների թիվը հասցրել է 2-ի և A խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բրյուգեն» 3 միավորով 3-րդ տեղում է:
Bruges are winning. Everywhere we go. Bruges are winning. Everywhere we gooooooo. Everywhere we gooooooo!! 💪🏼💙🖤 #GalClu #UCL pic.twitter.com/3gSg6gy0jV
— Club Brugge KV (@ClubBrugge) 26 ноября 2019 г.
Խմբի մյուս թիմերի՝ ՊՍԺ-ի և «Ռեալի» միջև խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մադրիդում: