Թուրինի «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է Իվան Ռակիտիչի մասին։
«Մենք հրաշալի թիմ ունենք ու նոր ֆուտբոլիստների չենք փնտրում։ Մենք ուժեղ ենք ցանկացած դիրքում։ Ռակիտիչը հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց մենք հետաքրքրված չենք նրան ձեռքբերու մտքով»,-Պարատիչիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռակիտիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։
Պարատիչին պատասխանել է նաև Պատրիկ Կլյուվերտի խոսքերին, ով ասել էր, որ Մաթիաս դե Լիգտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխվելու համար։
«Չեմ կարծում, որ դա այդպես է։ Կարծում եմ, որ դե Լիգտը շատ լավ է խաղում ու շատ շուտով դառնալու է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը»,-ասել է Պարատիչին։