Աշխարհի նախկին առաջին ռակետ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Էնդի Մարեյը BBC ռադիոյի հետ զրույցում նշել է, որ մարզիկները չպետք է թաքցնեն իրենց վնավածքները։
Экс-первая ракетка мира двукратный олимпийский чемпион Энди Маррей в эфире радио BBC рассказал, почему спортсменам не стоит скрывать травмы.
«Երբ ապրում ես մշտական ցավով, դա ամենակարևոր բաներից մեկն է։ Չի կարելի ուղղակի ասել, թե ամեն ինչ կարգին է, երբ դա այդպես չէ։ Ես այդպես էի անում 18 ամիս շարունակ։ Ավտրալիայի բաց առաջնության ժամանակ, երբ բարձրաձայնեցի ցավերիս մասին, ինձ համար ավելի հեշտ դարձավ։ Ես ինձ ավելի թեթև էի զգում։
Որպես պրոֆեսիոնալներ՝ մենք միշտ պետք է խիզախ մնանք։ Ասում են, թե իբր ցավի մասին խոսելը թուլության նշան է, չնայած դու տառապում ես ցավից, բայց այդպես չես ասում։ Անկեղծությունը օգնեց ինձ այն ժամանակ»,-ասել է Մարեյը։
Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը 2019-ի հունվարին ազդրի վիրահատության էր ենթարկվել, ինչից հետո նրա կարիերայի շարունակությունը հարցականի տակ էր։