«Կատանիայի» ուլտրասը ծեծի է ենթարկել ակումբի գլխավոր տնօրեն Պիետրո Լո Մոնակոյին:
65-ամյա տնօրենը, ով երկար տարիներ աշխատել էր ակումբում, խաղի նախօրեին պատրաստվում էր հանդիպել թիմի հետ հյուրանոցներից մեկում: 10 դիմակավորված ուլտրաս շրջապատել են նրան և սկսել ծեծի ենթարկել նրան: Լո Մոնակոն դիմել է ոստիկանություն, իսկ թիմն այնքան է ազդվել տեղի ունեցածից, որ նրանք հրաժարվել են Իտալիայի գավաթի խաղարկությունում նախատեսված խաղից:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում Լո Մոնակոն հայտարարեց իր հրաժարականի մասին: Հիշեցնենք, որ այս պահին «Կատանիան» խաղում է Սերիա C-ում: