Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 14 րոպեում պոկեր է ձևակերպել «Ցրվենա Զվեզդայի» հետ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում (6:0):
«Ցրվենայի» դարպասն ուղարկած 4 գոլից հետո 31-ամյա լեհ հարձավողը Չեմպիոնների լիգայում իր գոլերի թիվը հասցրել է 46-ի:
Այս ցուցանիշի շնորհիվ Լևանդովսկին շրջանցել է Թոմաս Տուխելին, որը 43 անգամ էր աչքի ընկել այս մրցաշարում:
Robert Lewandowski is NOT HUMAN!
— ESPN FC (@ESPNFC) November 26, 2019
With 4 goals tonight, he now has 46 UCL goals for Bayern Munich — a club record 👏 pic.twitter.com/0kpEqvsYW7
Լևանդովսկին 5-րդ ֆուտբոլիստն է, որը կարողացել է 46 գոլ խփել Չեմպիոնների լիգայում: Նրանից շատ գոլ են խփել միայն Կրիշտիանու Ռոնալդուն (127), Լիոնել Մեսսին (113), Ռաուլը (71) և Կարիմ Բենզեման (63):
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 27 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ` անցկացրած 20 խաղում: