Աշխարհի 7-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևը 2019 թվականի մրցաշրջանի ընթացքում վաստակել է 4,28 միլիոն դոլար և ողջ կարիերայի ընթացքում իր աշխատած գումարի չափը հասցրել է 20 028 563 դոլարի։
Զվերևը պատմության 21-րդ թենիսիստն է, ով հատում է 20 միլիոն դոլար վաստակելու շեմը։ Նա ներկա պահին ավելի շատ է վաստակել իր կարիերայում, քան օրինակ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթողներ Գուստավո Կուերտենը, Մարատ Սաֆինը, Գորան Իվանիշևիչը կամ էլ Մայքլ Չանգը։
Տղամարդկանց թենիսում առաջատարը Նովակ Ջոկովիչն է վաստակած 139 միլիոն դոլարով։ Կանանց թենիսի առաջատարը 92,5 միլիոն դոլար վաստակած Սերենա Ուիլյամսն է։ Խոսքը ողջ կարիերայում վաստակած գումարի մասին է։