«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպան Անգուոլո Վբեյմարը բաց կթողնի գավաթային քառորդ եզրափակիչը «Ալաշկերտի» հետ։
Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Անգուլոն «Արարատի» հետ առաջնության 14-րդ տուրի խաղում ստացած վնասվածքից հետո անցել է բուժզննում ու պարզվել է, որ վնասվածքը լուրջ է։
«Արարատի» հետ հանդիպումից հետո Անգուլոն չի մարզվել։
«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» գավաթային քառորդ եզրափակչի հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 27-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 14:30-ին: