«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է այն մասին, թե իր կարծիքով ով պետք է ստանա «Ոսկե գնդակը» 2019 թվականին: Մրցանակին հավակնում են դե Յոնգի հայրենակից, «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն.
«Ես բազմիցս ասել եմ, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է ու պետք է ստանա «Ոսկե Գնդակը»: Մեսին, անկասկած, լավագույնն է աշխարհում:
Դժվար է ասել, թե ես ինչ եմ սովորել «Բարսելոնայում»:Բայց երբ դու տեղափոխվում ես այլ ակումբ, անպայման որևէ նոր բան ես ձեռք բերում: Ես նայում եմ մյուսներին ու փորձում եմ սովորել նրանցից:
Գոհ եմ, որ շատ խաղերի եմ մասնակցում: Դա ինձ դուր է գալիս: Ինձ լավ եմ զգում և հանգստի կարիք չունեմ»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում Voetbalprimeur-ը: