«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն բարձր է գնահատել «Բիանկոներների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Նման պահվածքը չի բարձրացնում այս մակարդակի խաղացողին (Սարիի հետ վիճաբանությունը), բայց մի չափազանցրեք այդ ժեստի նշանակություն` հաշվի առնելով Ռոնալդուի պահվածքը առօրյա կյանքում: Նա հիանալի պրոֆեսիոնալ է, և նրա գործընկերները հարգում են նրան:
Ռոնալդուն դեռ կարող է շատ բան տալ այս թիմին: Այս մրցաշրջանում նա ցույց է տալիս ավելի պասիվ խաղ, բայց փետրվարից, երբ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլի խաղերը կսկսվեն, նա պետք է սկսի փոփոխություններ կատարել», — Դել Պիերոյի խոսքերը մեջբերում է AS-ը: