Հնդկաստանի Կալկաթա քաղաքում այսօր ավարտվել է արագ և կայծակնային շախմատի Տատա Սթիլ մրցաշարը։
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը անհաջող է հանդես եկել մրցաշարում։ Ընդհանուր հաշվարկում Արոնյանը վաստակել է 13 միավոր ու զբաղեցրել է վերջին տեղը։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը, երկրորդը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է, իսկ երրորդ տեղում Ուեսլի Սոն է դարձյալ Միացյալ Նահանգներից։