Բասկետբոլի Եվրասիական լիգայում իր հերթական հանդիպումն անցկացրեց Երևանի «Ուրարտու Վբեթը»:
Երևանյան թիմն այս անգամ հյուրընկալվել էր ռուսական Տուլայի «Արսենալին»: Հենց սկզբից ռուսական ակումբը տիրեց խաղային առավելությանն ու ամբողջ խաղի ընթացքում պահպանեց տոտալ առավելությունը:
Ի վերջո, «Արսենալի» բասկետբոլիստները հաղթեցին 98-90 հաշվով:
Երևանյան թիմը առաջնությունում կրեց 4-րդ պարտությունը: