Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող Tata Steel Chess India Rapid & Blitz-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը անհաջող է հանդես եկել:
Հայ գրոսմայստերը պարտվել է Պենտալա Հարիկրիշնային, Վիշվանաթան Անանդին, Անիշ Գիրիին, Հիկարու Նակամուրային, Մագնուս Կարլսենին, Յան Նեպոմնյաշչիին, ոչ-ոքի է խաղացել Վիդիտ Գուջրատիի ու ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և հաղթել է Դին Լիրենին։
Արոնյանը, վաստակած 2 միավորով, վերջին հորիզոնականում է:
Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումները կկայանան նոյեմբերի 26-ին։