Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հնարավոր է հեռացվի իր պաշտոնից.
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է մարզչից մի շարք անհաջող հանդիպումներից հետո: Եթե Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում «մեղուները» պարտվեն «Բարսելոնային», պարտությունը կարող է լինել համբերության վերջին կաթիլը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» միավորներ կորցրեց Բունդեսլիգայի վերջին արտագնա խաղում: