Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Երևանի» հետ: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընթացող խաղում Սուրեն Չախալյանի սաներն առաջին կեսից հետո հաղթում են 6:0 հաշվով:
«Փյունիկի» ֆուտբոլիստները մոտ 20 րոպեում 6 գոլ են խփել մրցակցի դարպասը. խփած գոլերով աչքի են ընկել Ալիկ Առաքելյանը, Արմեն Մանուչարյանը, Սերգեյ Շևչուկն ու Դենիս Մահմուդովը, որը հեթ-տրիկ է ձևակերպել:
Առաջին կեսի բոլոր գոլերը կարող եք տեսնել այստեղ: