«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ՉԼ-ի հինգերորդ տուրի «Ռեալի» հետ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ես չգիտեմ, թե որքան ուժեղ է Զիդանը սիրահարված Մբապեին։ Մեզ համար նա ամենակարևոր ֆուտբոլիստն է, ու մենք ուրախ ենք, որ Մբապեն մեզ հետ է։
Երբեմն դու սիրում ես ֆուտբոլիստների, որոնք չկան քո թիմի կազմում։ Ցավոք Զիդանի համար, Մբապեն մեր թիմում է։ Կարծում եմ՝ նրա թիմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնց նա սիրում է»,-Տուխելի խոսքերն է մեջբերում AS-ը։