Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Պարի Սեն Ժերմենին»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից դարձյալ դուրս է մնացել Վինիսիուս Ժունիորը։
«Ռեալ Մադրիդ» — «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ 23։55-ին։