«Լիվերպուլի», «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն կարիերան կշարունակի «Էստուդիանտեսում»:
35-ամյա արգենտինացին պայմանագիր է ստորագրել արգենտինական թիմի հետ և նոր տարվանից կսկսի ելույթները թիմում:
Խավիերի վերջին ակումբը չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունն» էր:
Նշենք, որ Էստուդիանտեսի ներկայիս նախագահը Արգենտինայի հավաքականում Մասկերանոյի նախկին թիմակից Խուան Սեբաստիան Վերոնն է:
Մասկերանոն կարիերան սկսել է «Ռիվեր Փլեյթում», այնուհետև խաղացել է «Կորինտիանսում», «Վեսթ Հեմում», 2007-2010 թվականներին «Լիվերպուլում», իսկ 2010-2018 թվականներին «Բարսելոնայում», որտեղից էլ տեղափոխվել է Չինաստան. Արգենտինայի հավաքականում հանդես է եկել 2013 թվականից՝ ազգային թիմի գույները պաշտպանելով 15 տարի: