Շարունակվում է բասկետբոլի Եվրասիական լիգայի խաղարկությունը:
Իր հերթական հանդիպումն անցկացրեց Երևանի «Արագածը»: Հայկական թիմը հյուրընկալվել էր Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի թիմին: Դժվարին պայքարում 78-69 հաշվով հաղթեց «Արագածը»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Իսայա Լեմբը («Արագած»)՝ վաստակելով 26 միավոր: