«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր օգնականի՝ Միկել Արտետայի՝ «Արսենալը» գլխավորելու հավանականության մասին։
«Իհարկե, նա (Արտետան/խմբ․) մարզիչ է լինելու վաղ թե ուշ։ Նա երիտասարդ է ու ունի այդ ամենն իր մեջ։ Մենք մտադիր ենք ավարտել մրցաշրջանը, իսկ թե ինչ կլինի հետո, ես չգիտեմ»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալը» հնարավոր է հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին։
Իսպանացի մասնագետին փոխարինողների թվում շրջանառվում է Մասիմիլիանո Ալեգրիի, Մաուրիսիո Պոչետինոյի և Միկել Արտետայի անունները։