Բրազիլական Ա Սերիայի 34-րդ տուրում «Սանթոսը» սեփական հարկի տակ ընդունեց «Կրուզեյրոյին» և ջախջախեց հյուրերին՝ հաղթելով 4-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Օրեյլան, ինչին տանտերերից գոլերով պատասխանեցին Սաշան, Մարինյոն, Սոտելդոն և Դիեգո Պիտուկան:
Այս հաղթանակից հետո «Սանթոսը» վաստակեց 68 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Կրուզեյրոն» 36 միավորով 16-րդ տեղում է։