Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Օսասունան» հյուրընկալել էր Բիլբաոյի «Աթլետիկին». տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով:
21-րդ րոպեին Ինյակի Ուիլյամսը բացել է հաշիվը: 76-րդ րոպեին Չիմի Ավիլան հավասարեցրել է այն: Հանդիպման ելքը վճռվել է 3 րոպե անց. Կենան Կոդրոն դարձել է հաղթական գոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո Բիլբաոյի թիմը 23 միավորով հավասարվում է «Ռեալ Սոսիեդադին»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական: