Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պատրաստ է «Ռոմային» վճարել 60 միլիոն եվրո թիմի երիտասարդ աստղ Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց, տեղեկացնում է Il Messaggero-ն: Վերջինս նշում է, որ փարիզյան ակումբի բացի 20-ամյա տաղանդին ցանկանում են ձեռք բերել մանչեսթերյան երկու գրանդները` «Սիթին» և «Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Ձանիոլոն բազմիցս հայտարարել է հռոմեական ակումբից չհեռանալու մասին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն մասնակցել է 12 հանդիպման` աչքի ընկնելով 3 անգամ: