Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» 2-1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին», իսկ ՄՅՈւ-ն ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։
«Մանկունյանցիները» 17 միավորով 9-րդ տեղում են, մինչդեռ «Լիվերպուլը» 37 միավոր ունի ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այսպիսով, ՄՅՈւ-ն 13 տուրից հետո իր սկզբունքային մրցակցից հետ է 20 միավորով։
Հիշեցնենք, որ թիմերը միմյանց դեմ մրցել են արդեն։ «Օլդ Թրաֆորդում» կայացած հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։