ՌՊԼ-ի 17-րդ տուրի խաղում «Ուֆայի» և «Սոչիի» ֆուտբոլիստները չորոշեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց 1: 1 հաշվով:
Հյուրերը առավելության հասան 25-րդ րոպեին, երբ Նիկիտա Բուրմիստրովի ճշգրիտ փոխանցումը եզրափակեց Դմիտրի Պոլոզը: Խաղավարտին՝ 85-րդ րոպեին, Ուֆայի թիմը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը. Անդրես Վոմբերգարը գրավեց մրցակցի դարպասն ու իր թիմին փրկեց պարտությունից:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև 77-րդ րոպեն։
«Ուֆան» վաստակեց 19 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: 14 միավորով «Սոչին» մնաց վերջին՝ 16-րդ հորիզոնականում: