Հայտնի է, թե ինչ կազմերով դաշտ դուրս կգան «Ուրալն» ու «Սպարտակը» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրի խաղում: Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Եկատերինբուրգ Արենա» մարզադաշտում: Խաղի սկիզբը 15:00-ին է:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում է:
«Ուրալ». Գոդզյուր, Մերկուլով, Կուլակով, Հարոյան, Պոլյակով, Ֆիդլեր, Դիմիտրով, Եգորիչև, Ավգուստինյակ, Կուխարչիկ, Իլյին:
«Սպարտակ». Մաքսիմենկո, Կուտեպով, Ջիկիա, Ժիգո, Այրտոն, Զոբնին, Զ. Բակաև, Ումյարով, Շյուրլե, Կրալ, Լարսոն:
Հանդիպումը կցուցադրվի «Матч Премьер» ալիքի ուղիղ եթերում: