Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 1:5 հաշվով պարտվել է «Մայնցին»:
Հյուրերը երկրորդ խաղակեսն անցկացրել են 10 ֆուտբոլիստներով:
«Հոֆենհայմի» հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռ չապաքինված Սարգիս Ադամյանը:
Այսպիով, «Հոֆենհայմի»՝ 5 հանդիպում տևած հաղթարշավն ընդհատվում է. թիմը 20 միավորով աղյուսակի 8-րդ հորիզոնականում է: «Մայնցը» 12 միավորով բարձրանում է 15-րդ հորիզոնական: