Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, նշում է ծննդյան 46-րդ տարեդարձը:
Մեր ընտրանու պատմության լավագույն խաղացողներից մեկն Ազգային թիմում իր նորամուտը նշել է 1994 թվականի մայիսի 15-ին՝ մասնակցելով ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղին:
«Արարատի» կազմում Մխիթարյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, եռակի գավաթակիր, «Կիլիկիայի» կազմում էլ դարձել է երկրի կրկնակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Ակումբային կարիերայի որոշակի հատված անցկացրել է Իրանում:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր անվանի ֆուտբոլիստին՝ նրան մաղթելով առողջություն ու նորանոր հաջողություններ կյանքում: