«Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը տեսանյութ է ներկայացրել՝ մեկտեղելով մրցավար Արտակ Սիմոնյանի նշանակած վիճելի 11-մետրանոցները «Լոռի»-«Փյունիկ» և «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղերում:
«Գանձասար-Կապանն» օրեր առաջ տեղի ունեցած այդ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակն այդ 11-մետրանոցի պատճառով (1:1): Կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը խաղից հետո հայտարարեց՝ չգիտի, թե Արտակ Սիմոնյանն ինչպես պետք է քնի այդ գիշեր: «Գանձասար-Կապանը» բողոք է ներկայացնելու ՀՖՖ: