Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի վայելում ակումբի ղեկավարությունը։
ԱՊԼ-ի 13-րդ տուրում «զինագործները» 2-2 հաշվով ավարտեցին իրենց արտագնա հանդիպումը «Սաութհեմփթոնի» հետ։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Mirror-ը, այս արդյունքից հետո Ունաի Էմերին ավելի քան երբևէ մոտ է «Արսենալից» հեռացվելուն։
Հանդիպումից հետո իսպանացի մասնագետի հասցեին քննադատություններ հնչեցին թե՛ երկրպագուներից, թե՛ փորձագետներից։
Ունաի Էմերին գլխավորում է «Արսենալը» 2018 թվականից։