Հնդկաստանի Կալկաթա քաղաքում երեկ մեկնարկել է Tata Steel մրցաշարը, որի շրջանակում անցկացվում են արագ և կայծակնային շախմատի պարտիաներ։
Խաղային առաջին օրը երեք տուր է խաղարկվել արագ շախմատի մրցաշարում։ Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ։ Երկորդ տուրում ևս հայ շախմատիստը դաշինք է կնքել այս անգամ Անիշ Գիրիի հետ։
Երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվել է Մագնուս Կառլսենին։
4-րդ տուրում Լևոնի մրցակիցը Վիշվանաթան Անանդն է։