Դևիսի գավաթի խաղարկությունան երկրորդ կիսաեզրափակչի զույգը կազմել են Մեծ Բրիտանիան ու Իսպանիան:
Արդեն կայացել է դիմակայության առաջին հանդիպումը: Կայլ Էդմունդը 2 սեթում՝ 6:3, 7:6 հաշվով առավելության է հասել Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ:
Այս պահին ընթանում է երկրորդ հանդիպումը: Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մրցում է Դանիել Էվանսի հետ: