Ռոջեր Ֆեդերերի և Ալեքսանդր Զվերևի միջև Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայանալիք ցուցադրական հանդիպումը չեղարկվել է երկրում տիրող մասսայական անկարգությունների պատճառով։ Երկրում պարետային ժամ է հայտարարված։
«Ես չափազանց տխուր եմ Բոգոտայի բնակիչների համար։ Պարետային ժամի պատճառով, մենք, ցավոք սրտի, չենք կարող անցկացնել հանդիպումը, որին ես շատ եմ սպասել։
Խոստանում եմ բոլորին, որ մենք Սաշայի հետ կվերադառնանք, որպեսզի մեր կոլումբիացի երկրպագուները տեսնեն մեր խաղը։ Ես հրաշալի հիշողություններ ունեմ 2012 թվականին Բոգոտա իմ այցից ու չեմ համբերում, թե երբ է այդ ամենը կրկնվելու»,-գրել է Ֆեդերերը Twitter-ի իր էջում։
Այս օրերին Ռոջեր Ֆեդերերն ու Ալեքսանդր Զվերևը ցուցադրական հանդիպումներ են անցկացնում Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։