Վանաձորի «Լոռին» ֆեյսբուքյան գրառման միջոցով դիմել է «Արարատ-Արմենիային», որի հետ այսօր սեփական հարկի տակ մրցելու է ԲԽ-ի հերթական տուրի շրջանակում:
«FC Ararat-Armenia, տաք եք հագնվե՞լ, ազիզ։ Էնա ստե ղիամաթ ա»,- դիմել է երևանյան ակումբին «Լոռին»:
«Լոռի»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14:00-ին:
Ավելի վաղ «Լոռի» մամուլի քարտուղարությունը զվարճալի կերպ էր արձագանքել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի որակազրկմանը: Այսօրվա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների, բայց «Լոռին» երկրպագուներին փոքրիկ հուշում է կատարել 🙂