«Մանչեսթեր Յունայթեդը» 1,2 միլիոն եվրո կվաստակի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս»։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
Պորտուգալացի հարձակվողը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2003-2009 թվականների ընթացքում։ 2018 թվականի ամռանը Ռոնալդուն 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։
Անգլիացիները կլորիկ գումար կստանան արդեն երկրորդ անգամ։ Մինչև մրցաշրջանի ավարտը «Յուվեն» ևս 1,2 միլիոն եվրո կվճարի։
Ընդհանուր առմամբ ՄՅՈւ-ն Ռոնալդուի տրանսֆերից կվաստակի 2,55 միլիոն եվրո։