Վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 14-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունում է «Ալաշկերտին»:
Հանդիպման 13-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Գուստավո Մարմենտինին հեռահար գեղեցիկ հարվածով բացել է խաղի հաշիվը։
36-րդ րոպեին Մարմենտինին դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը.