Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը (3: 2).
«Զգացմունքային առումով մեզ համար շատ դժվար շաբաթ էր: Պոչետինոյի հետ մենք շատ ժամանակ անցկացրեցինք միասին, և նրա գնալով շատ տխրեցինք, բայց պետք է առաջ շարժվենք: Մենք ստիպված էինք հանդես գալ երկրպագուների համար և փորձել հնարավորինս դրական լինել:
Կարծում եմ, որ այս մրցաշրջանում լավ եմ ելույթ ունենում, բայց պետք է ավելի լավ խաղամ, քան նախկինում և հասնեմ իմ լավագույն մարզավիճակին:
Մենք պետք է պահպանենք այս թափը և շարունակենք հաղթել: Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, այսուհետ պետք է ավելի լավը դառնանք»,- ասել է Ալին: