Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին հունվարին կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Gazetta dello Sport-ը։
29-ամյա հարձակվողին օրեր առաջ վռնդել էին մարզումից։ Մարզիչ Ֆաբիո Գրոսոյին դուր չի եկել, որ ֆուտբոլիստը ծուլացել է մարզման ժամանակ։
Ակումբի նախագահ Մասիմո Չելինոյի հետ զրույցից հետո կոնֆլիկտը ավելի է սրվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Բալոտելին կարող է հունվարին տեղափոխվել «Գալաթասարայ»։