Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և «Վալյադոլիդի» սեփականատեր Ռոնալդոն կարծիք է հայտնել իր հայրենակցի՝ Վինիսիուս Ժունիորի մասին։
«Վինիսիուսը հրաշալի ֆուտբոլիստ է։ Նախորդ մրցաշրջանը նա գերազանց անցկացրեց ու կարելի է ասել, որ Վինիսիուսը փրկեց «Ռեալին» ևս մեկ մեծ ձախողումից։
Կուզեի տեսնել նրան «Վալյադոլիդում»։ Նա իր խաղը բարելավելու բազմաթիվ տեղեր ունի»,-Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 11 հանդիպման՝ կատարելով 1 գոլային փոխանցում և դառնալով 1 գոլի հեղինակ։