«Նյու Օռլեանը» NBA-ի կանոնավոր առաջնության խաղում երեք միավորի տարբերությամբ հաղթեց «Ֆենիքս Սանսին»՝ 121:124:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Պելիկանսի» հարձակվող Բրենդոն Ինգրամն էր, ով վաստակեց 28 միավոր: Տանտերերից ամենաարդյունավետը Քելլի Օուբրին էր (25):
«Սանսը» հաղթել է 7 խաղում և 7-ում էլ պարտվել, և այժմ թիմը Արևմտյան կենֆերենցիայում 8-րդ տեղում է: «Նյու Օռլեանը» անընդմեջ երրորդ հաղթանակը տարավ և բարձրացավ 10-րդ հորիզոնական: