Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շուտով նոր պայմանագիր կկնքի արքայական ակումբի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Marca-ի նոր համարի շապիկին է ֆրանսիացի հարձակվողը, իսկ թիկունքին գրված է 2023: Ակնառու է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Ընդհանուր առմամբ, հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 480 հանդիպում՝ խփելով 233 գոլ և կատարելով 129 արդյունավետ փոխանցում : Բենզեման մադրիդյան ակումբի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն,նվաճել է 4-ական Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնության գավաթ: