Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մտադիր է մրցել հաղթանակի համար Ավստրալիայի բաց առաջնությունում 2020 թ-ին:
«Ինձ հաջողվեց տիտղոսը նվաճել Ավստրալիայում 2017 և 2018 թվականներին: Ես շատ եմ մարզվելու այդ տարիների նվաճումները կրկնելու համար: Մելբուրնում անցկացվող մրցաշարը առաջնային կլինի ինձ համար, ինչպես Ուիմբլդոնը», — մեջբերում է թենիսիստին Tener World USA-ը:
Australian Open 2020-ը տեղի կունենա հունվարի 20-ից փետրվարի 2-ը: Մրցաշարի ներկա հաղթողը սերբ Նովակ Ջոկովիչն է:
2017-ից և 2018-ից բացի, Ֆեդերերը ևս չորս անգամ հաղթել է Australian Open-ում (2004, 2006, 2007, 2010):