«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է լոնդոնյան ակումբ հրավիրել «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, հայտնում է The Telegraph-ը:
Մոուրինյոն լավ ծանոթ է շվեդին ՝ «Ինտերում» և «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ժամանակներից:
Ակումբը պատրաստ է բավարարել պորտուգալացի մասնագետի ցանկությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ստիպված չեն լինի վճարել Զլատանի տեղափոխության համար: Այս տարվա դեկտեմբերին ավարտում է Իբրայի պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ, և նա կդառնա ազատ գործակալ: